Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Հարգելի հայրենակիցներ, (պատասխանում եմ ձեզ անհանգստացնող հարցերին) Ջերմուկում իրավիճակը խաղաղ է: Տարբեր «լրատվամիջոցներով» շրջանառվոող լուրերն ու հիմնականում ոչ պաշտոնական աղբյուրներով տարածվող «տարօրինակ» տեղեկատվությունը, մարդկանց մոտ սխալ պատկերացում են ստեղծում զբոսաշրջային քաղաքի մասին, որտեղ այս պահին էլ բազմաթիվ զբոսաշրջիկներ կան (հիմնականում արտերկրից):
Ջերմուկում տիրող իրավիճակի, և մեր քաղաքի ճակատագրի մասին խոսում ու «մտահոգվում» են մարդիկ, ովքեր մեկ տարի ժամանակ ու հնարավորություն են ունեցել իրենց այցելությամբ, ինչ որ չափով նպաստելու քաղաքի վերականգնմանը, բայց չեն էլ փորձել` նախընտրելով հիմա հեռակա կերպով ենթադրություններ անելու և խուճապ տարածելու տարբերակը:
Եթե հնարավորություն չունեք օգնելու, օգտագործեք գոնե չխանգարելու տարբերակը, քանի որ ձեր «վերլուծությունները» նաև կարդում ու դիտում են այս քաղաքում ապրող խաղաղ բնակիչները»: