Այս պահին կատարվում են քննչական և վարութային գործողություններ:
Քանի որ շատ արագ տարածվում են տարատեսակ անճշտություններ պարունակող տեղեկություններ ու շահարկումներ, ՔԿ նախագահի խորհրդական Գոռ Աբրահամյանն անհրաժեշտ է համարել տեղեկացնել հետևյալի մասին։
«ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) 2-րդ մասի հատկանիշներով ՀՀ ԱԱԾ-ում նախաձեռնված և ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի շրջանակներում հանցագործություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Սյունիքի մարզում սեպտեմբերի 6-ին և 7-ին ձերբակալվել է թվով 7 անձ, այդ թվում Միկա Բադալյանը և Աշոտ Գևորգյանը։
Ձևավորվել է քննչական խումբ։
Այս պահին կատարվում են քննչական և վարութային գործողություններ։
ՀՀ քննչական կոմիտեն ավելի ուշ հանդես կգա վարույթի հանգամանքներին վերաբերող հաղորդագրությամբ»,- Ֆեյսբուքում գրել է նա։