Ապատեղեկատվություն է․ ֆրանսիայի դեսպանը՝ Սյունիք և Վարդենիս չայցելելու մասին

Դեսպանի խոսքով՝ ճամփորդական խորհրդատուն Հայաստանի համար չի թարմացվել 2023 թվականի հուլիսի 18-ից։

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինին հերքել է համացանցում տարածվող ապատեղեկատվությունն առ այն, որ Ֆրանսիայի դեսպանությունը զգուշացնում է չայցելել ՀՀ սահմանամերձ մարզեր՝ մասնավորապես Սյունիք եւ Վարդենիս:

«Ֆեյք լուր, մեր ճամփորդական խորհրդատուն Հայաստանի համար չի թարմացվել 2023 թվականի հուլիսի 18-ից»,- գրել է դեսպանը X (նախկին Թվիթթեր) միկրոբլոգում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print