Ադրբեջանը Հայաստանի ու Արցախի հետ սահմանին կուտակում է Յաշմա և Կոմանդո ստորաբաժանումներ․ Թաթոյան

Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ադրբեջանական իշխանությունը Հայաստանի ու Արցախի հետ սահմանին կուտակում է նաև հատուկ նշանակության զինված ստորաբաժանումներ (Յաշմա և Կոմանդո): Սա նույն ձեռագիրն է, ինչ կար 2020թ. սեպտեմբերի 27-ից առաջ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Թաթոյան հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը:

«Այս ստորաբաժանումները թե´ 2016թ. ապրիլյան քառօրյա, թե´ 2020թ. 44-օրյա, թե´ 2022թ. սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական սանձազերծած պատերազմների ժամանակ աչքի են ընկել առանձնակի դաժանություններով (խոշտանգումներ, մարմնի մասնատումներ և այլն):

Անկախ ամեն ինչից` այս զինված ստորաբաժանումները պատերազմական հանցանքների կատարողներ են և նրանցից որևէ մեկը չի պատժվել, նրանց հովանավորում է ադրբեջանական բարձրագույն իշխանությունը:

Մենք իրականացնում ենք ապացույցների առավել հիմնավոր ամրագրում` ադրբեջանական հանցանքների, դրանց մտադրությունների, պետական քաղաքականության վերաբերյալ հիմնավորումների համար»,- գրել է նա:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print