ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավորին պատկանող ընկերությունը խոշոր տենդեր է շահել. «Հրապարակ».

Հիշեցնենք, որ Դավիթ Սեդրակյանը «Հայաստան» դաշինքի կազմում պատգամավոր էր ընտրվել 2021 թվականի ընտրությունների արդյունքներով, սակայն ամիսներ անց՝ օգոստոսի 22-ին, մանդատը վայր դրեց, ինչից հետո Սեդրակյանների ընկերությունը սկսեց պետության կողմից հայտարարված խոշոր մրցույթներ շահել։

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Դավիթ Սեդրակյանին պատկանող «Բիդեկ» ընկերությունն Էջմիածնի քաղաքապետարանից խոշոր տենդեր է շահել։ Խոսքն Էջմիածին քաղաքի թիվ 6 «Արեւիկ» մանկապարտեզի հիմնանորոգման եւ կառուցման աշխատանքների մասին է, որի համար Էջմիածնի համայնքապետարանը Դավիթ Սեդրակյանի ընկերությանը փոխանցել է 725 մլն դրամ, ինչը կազմում է մոտ 1 մլն 883 հազար դոլար։

Էջմիածնի համայնքապետարանն ընկերության հետ պայմանագիրը կնքել է օգոստոսի 18-ին, աշխատանքները պետք է ավարտվեն 2024 թվականի օգոստոսի 11-ին։ Հիշեցնենք, որ Դավիթ Սեդրակյանը «Հայաստան» դաշինքի կազմում պատգամավոր էր ընտրվել 2021 թվականի ընտրությունների արդյունքներով, սակայն ամիսներ անց՝ օգոստոսի 22-ին, մանդատը վայր դրեց, ինչից հետո Սեդրակյանների ընկերությունը սկսեց պետության կողմից հայտարարված խոշոր մրցույթներ շահել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print