Յուրի Քիմը ողջունել է երեք ուսանողների ազատ արձակումը։
ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի արտգործնախարարի հետ և քննարկել Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի լուծման խնդիրը:
«Կառուցողական զրույց եմ ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնությունը հասցնելու համար Լաչինի և այլ ուղիների անհապաղ ու միաժամանակ բացման ուղղությամբ առաջընթացի վերաբերյալ։ Երթուղիների բացումն ու ուղիղ բանակցությունները առանցքային են չլուծված խնդիրների լուծման համար: Ողջունել եմ երեք ուսանողների ազատ արձակումը»,- գրել է պետքարտուղարության պաշտոնյան X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում:
Constructive conversation today with Azerbaijan’s @bayramov_jeyhun on progress toward immediately & simultaneously opening Lachin and other routes to get humanitarian supplies into Nagorno-Karabakh. Opening routes and direct talks are key to resolving outstanding issues. Welcome…
— Ambassador Yuri Kim (Acting Asst Sec) (@StateEUR) September 7, 2023