Ձորում հայտնված վարորդը մահացել է, ուղևորը հիվանդանոցում է

Կատարվում է նախաքննություն:

Սեպտեմբերի 7-ին, ժամը 10.10-ի սահմաններում, Թումանյան համայնքի Քարինջ բնակավայրի «Ջաղացներ» կոչվող տեղանքում «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, գլորվել շուրջ 35 մետր խորությամբ ձորը և բախվել ծառին։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

62-ամյա վարորդ Անտոն Ղարիբյանցը տեղում մահացել է, իսկ 64-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print