Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը հանգեցրել է մարդու իրավունքների և միջազգային համաձայնագրերի խախտումների։ Նման գրառում է արել Կանադայի խորհրդարանի պատգամավոր Ռեյչել Թոմասն X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում՝ անհանգստություն հայտնելով Լեռնային Ղարաբաղում հայերի հետապնդումների կապակցությամբ:
«Կանադա-Արցախ խորհրդարանական բարեկամության խումբը հորդորում է արտգործնախարար Մելանի Ժոլիին և Լիբերալ կառավարությունը միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում հայերի հետապնդումները դադարեցնելու համար»,- գրել է Ռեյչել Թոմասը:
Azerbaijan's block of the Lachin corridor has resulted in human rights violations & intl agreement breaches.
— Rachael Thomas (@RachaelThomasMP) September 7, 2023
The Canada-Artsakh Parliamentary Friendship Group urges @melaniejoly and the Liberal govt to take action to stop the persecution of Armenians in Nagorno-Karabakh. pic.twitter.com/hEY4Xlkk85