Բոլորը պետք է դադարեն երազել իմ հրաժարականի մասին․ Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իմփիչմենթի է ենթարկվում եվրոպական շրջագայության պատճառով, որը նա իրականացրել է առանց կառավարության թույլտվության:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձում ասել է, որ հրաժարական չի տալիս և կշարունակի այցերը եվրոպական երկրներ՝ չնայած երկրի իշխող կուսակցության նախաձեռնությանը` իրեն իմպիչմենտ հայտարարելու Եվրամիություն չհամակարգված այցերի պատճառով: Այս մասին գրում է gazeta.ru-ն:

«Ես ոչ մի տեղ չեմ գնալու, կարծում եմ՝ բոլորը պետք է դադարեն երազել իմ հրաժարականի մասին։ Ես այստեղ եմ, որտեղ կամ, բայց կգնամ ուր որ պետք լինի, քանի որ դա իմ բարձրագույն սահմանադրական պարտականությունն է»,- ասել է նա։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իմփիչմենթի է ենթարկվում եվրոպական շրջագայության պատճառով, որը նա իրականացրել է առանց կառավարության թույլտվության:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր է ստորագրություններ հավաքել, որոնք անհրաժեշտ են Սահմանադրական դատարան դիմելու համար։ Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտպանել է այս որոշումը և ընդգծել, որ Զուրաբիշվիլին կորցրել է վստահությունը։

Ընդ որում, ընդդիմադիր պատգամավոր Խատիա Դեկանոիձեն կարծում է, որ Վրաստանի իշխանությունները դժվար թե կարողանան իմփիչմենթի ենթարկել երկրի նախագահին՝ առանց անհրաժեշտ թվով ձայներ հավաքելու։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print