Բայրամովը բողոքել է Հայաստանի ռազմական սադրանքներից։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ։
Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Նշվում է, որ Բայրամովը Բերբոքին տեղեկացրել է տարածաշրջանում առկա իրավիճակի մասին՝ հատարարելով, թե Արցախում հումանիտար իրավիճակի և շրջափակման մասին Հայաստանի պնդումները, իբր, «անհիմն են և Հայաստանի կողմից քաղաքական մանիպուլյացիների մաս են կազմում»։ Բացի այդ, Բայրամովը բողոքել է, իբր, Հայաստանի ռազմական սադրանքներից։