Wildberries-ը փոխհատուցում կվճարի վնասված ապրանքների համար

Վճարումների չափը կկազմի 13,6 մլն ռուբլի։

Սեպտեմբերի 11-ից Wildberries-ը կսկսի փոխհատուցում վճարել Էլեկտրոստալի պահեստում վնասված ապրանքների համար, վճարումների չափը կկազմի 13,6 մլն ռուբլի, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

«Օնլայն հարթակն ավարտել է օգոստոսի 20-ին Էլեկտրոստալի պահեստում վնասված ապրանքների գույքագրումը: Սեպտեմբերի 11-ից Wildberries-ը կսկսի փոխհատուցում վճարել ապրանքի սեփականատերերին՝ վնասված ապրանքների համար։ Վճարումների ընդհանուր գումարը կկազմի 13,6 մլն ռուբլի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Վճարումների մանրամասները վաճառողներին կտրամադրվեն սեպտեմբերի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածի շաբաթական հաշվետվությամբ:

Հիշեցնենք՝ Էլեկտրոստալում գտնվող ընկերության պահեստում հորդառատ անձրևները վնասել էրտանիքը, ինչի հետևանքով ջուրը լցվել էր մոտ 500 քմ տարածք: Աշխատակիցները տարհանվել էին, տուժածներ չկան։ Ընկերությունը նշել էր, որ տեղում սկսվել են վերականգնման աշխատանքները, և պահեստը շարունակելու է աշխատել բնականոն հունով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print