Հաջիևը սահմանին զորքերի կուտակումը անվանել է պլանային վարժանքներ

Ադրբեջանի նախագահի օգնականը շեշտել է, թե իրենց ռազմավարությունն է՝ կանխել Ադրբեջանի դեմ ցանկացած զինված գործողություն և սադրանք։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հարցազրույց է տվել Reuters-ին, անդրադարձել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճին: Հաջիևը, մեկնաբանելով ադրբեջանական մեծաքանակ զինտեխնիկայի տեղաշարժը, հայտարարել է, թե Ադրբեջանի զինված ուժերը պլանային վարժանքներ են անցկացնում՝ նախապատրաստվելու աշուն-ձմեռ սեզոնին, և դա պլանավորման գործընթացի մի մասն է։

Միևնույն ժամանակ նա հայկական կողմին կեղծ մեղադրանքներ է ներկայացրել սահմանին զորքերի կուտակման վերաբերյալ՝ դժգոհելով նաև, որ Հայաստանը նոր սպառազինություն է ձեռք բերում:

Ադրբեջանի նախագահի օգնականը շեշտել է, թե իրենց ռազմավարությունն է՝ կանխել Ադրբեջանի դեմ ցանկացած զինված գործողություն և սադրանք։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print