Արցախը նոր նախագահ ունի

Սամվել Շահրամանյանը նախագահի միակ թեկնածուն էր:

ԱՀ Ազգայի ժողովն այսօր՝ սեպտեմբերի 9-ի հատուկ նիստին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրեց Սամվել Շահրամանյանին:

Գաղտնի քվեարկությանը մասնակցել է 23 պատգամավոր, որոնցից 22-ը քվեարկել է կողմ, իսկ 1-ը՝ դեմ։

Սամվել Շահրամանյանը նախագահի միակ թեկնածուն էր, քանի որ «Միասնական հայրենիք» խմբակցության կողմից Սամվել Բաբայանի՝ Արցախի նախագահի թեկնածության առաջադրման մասին դիմումն ու դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձվել էին: 

 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print