Բեռնատարը նախատեսվում է մուտք գործել Լեռնային Ղարաբաղ Աղդամ-Ասկերան ճանապարհով։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ադրբեջանական Կարմիր մահիկի և ռուսական Կարմիր խաչի միջև համագործակցության հուշագրի համաձայն, Ռուսաստանի կառավարության նախաձեռնությամբ, Ղարաբաղի հայ բնակիչների պարենային կարիքները բավարարելու նպատակով, ռուսական Կարմիր խաչը տրամադրել է 1 բեռնատար ավտոմեքենա՝ բեռնված պարենային և ոչ պարենային ապրանքներով:
Ադրբեջանական Կարմիր մահիկի ընկերությունից ԱՊԱ-ին հայտնել են, որ «բեռը շարժվում է Սամուր-Բաքու-Բարդա-Աղդամ-Ասկերան երթուղով»: