ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում հայտնել է Բորելը։
«Ես կրկնեցի իմ մտահոգությունը մարդասիրական իրավիճակի վերաբերյալ, որի մեջ հայտնվել են Լեռնային Ղարաբաղի հայերը։ Այժմ Լաչինի միջանցքը պետք է վերաբացվի։ Այլ ճանապարհներ, օրինակ՝ Աղդամը, կարող են բացվել որպես լուծման մաս, բայց ոչ այլընտրանք»,-գրել է դիվանագետը։
In a call with 🇦🇿 Foreign Minister @Bayramov_Jeyhun, I reiterated my concerns regarding the humanitarian situation facing Karabakh Armenians.
— Josep Borrell Fontelles (@JosepBorrellF) September 9, 2023
The Lachin corridor must be re-opened now. Other roads, such as Aghdam, can be opened as part of the solution, but not an alternative.
։