Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ, վաղը կբանակցի Փաշինյանի հետ

Նա նշել է, որ վաղը կայանալիք բանակցություններում Նիկոլ Փաշինյանին կփոխանցեն, որ Արցախում կայացած ընտրություններն անընդունելի են։

Ադրեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Էրդողանը երեկ է հեռախոսազրույց ունեցել Իլհամ Ալիևի հետ։

Հեռախոսազրույցի ընթացքում նրանք քննարկել են տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը և Ղարաբաղում տիրող իրավիճակին առնչվող հարցեր։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է նաև, որ սխալ է համարում Հայաստանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում, ուստի մտադիր է հեռախոսով բանակցություններ վարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Այդ հարցի շուրջ ես բանակցություններ եմ վարել [Ադրբեջանի նախագահ] պարոն Իլհամ Ալիևի հետ, որից հետո, հնարավոր է, վաղը բանակցություններ վարեմ պարոն Փաշինյանի հետ», – ընդգծել է Էրդողանը «Քսանյակի» (G20) գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ վաղը կայանալիք բանակցություններում Նիկոլ Փաշինյանին կփոխանցեն, որ Արցախում կայացած ընտրություններն անընդունելի են։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print