🎥 Լավրովը հերքում է․ Ռուսաստանը Ղարաբաղը չի հանձնել Ադրբեջանին

Հայաստանի պաշտոնյաների հայտարարությունները, թե Ռուսաստանը Ղարաբաղը «հանձնել է» Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը:

Այս մասին  G20-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Դիվանագետի խոսքով, ՌԴ-ում ափսոսանք է առաջացնում ԱՄՆ-ի հետ զորավարժություններ անցկացնելու Հայաստանի մտադրությունը:

«Ոչ մի լավ բան չկա, որ ՆԱՏՕ-ն փորձում է ներթափանցել Անդրկովկաս: Հույս ունենք, որ Ռուսաստանի նկատմամբ դաշնակցային պարտավորությունները կգերակշռեն Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ»- ասել է Լավրովը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print