Որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։
Մարոկկոյում օրերս տեղի ունեցած աղետալի երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2100-ը։ Այս մասին հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով թագավորության ներքին գործերի նախարարությանը։
«Մարոկկոյում զոհերի թիվը հասել է 2122-ի»,- ասված է հայտարարության մեջ։
Որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։
Մարոկկոյում 6,9 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժը գրանցվել էր սեպտեմբերի 9-ին։
–