Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի ապրիլի 9-ին Երևանում:
ՀՀ ԱԺ վավերացմանն է ներկայացվել Հայաստանի և Չեխիայի կառավարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը։
«Համաձայնագրով սահմանվում են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները, որոնք ներառում են ռազմական նշանակության արտադրանքի արտադրության, ներմուծման, արտահանման, լիցենզավորման, որակի նկատմամբ հսկողության ապահովման, անհրաժեշտ մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստման գործընթացները, ռազմատեխնիկական ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին աջակցության տրամադրումը, տեղեկությունների փոխանակման և պահպանման հետ կապված հարաբերությունները»,-այսօր Ազգային ժողովի նիստին ասաց համաձայնագրի նախագիծը ներկայացնող պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:
Լիազոր մարմիններ են հանդիսանալու Հայաստանի և Չեխիայի պաշտպանության նախարարությունները:
Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի ապրիլի 9-ին Երևանում:
–