Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-16-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքում`
ՍՍեպտեմբերի 11-ի և 13-ի երեկոյան ժամերին, 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ։ Սեպտեմբերի 14-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 11-ի ցերեկը, 13-14-ին, 16-ին՝ առանձին շրջաններում, 12-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 12-ին՝ առանձին հատվածներում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 11-12-ին ցերեկը աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, 13-16-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։