Իրանը ուշադիր հետևում է Կովկասում տեղի ունեցող զարգացումներին

Մենք կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների հետ:

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասել է, որ Թեհրանը զգայուն է հյուսիսային հարևանների հետ իր ընդհանուր սահմանների անվտանգության նկատմամբ։ Նա ընդգծել է, որ Իրանի սահմաններն ապահով են, և երկիրը շարունակում է ուշադիր հետևել Կովկասում տեղի ունեցող զարգացումներին․

«Մենք կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների հետ: Հայաստանի իշխանություններն իրենց մտահոգությունն են հայտնել Ադրբեջանի կողմից նոր ռազմական բախման հնարավորության վերաբերյալ: Այնուամենայնիվ, Բաքվի իշխանությունները մեզ ուղերձ են հղել, որի բովանդակությունն այն է, որ նրանք մտադիր չեն ռազմական հարձակում իրականացնել, զորքերի տեղաշարժերն ավանդական զորաշարժ է, որն իրականացվում է ձմռան շեմին, քանի որ լեռնային շրջաններում տեղաշարժը դառնում է դժվար և շփոթեցնող», – ասել է ԱԳՆ խոսնակը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print