Արտաքին առեւտրի շրջանակում ՀՀ օրենսդրությամբ սահմանված թույլատվական փաստաթղթերի ներկայացման գործընթացը կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով:
««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է թույլատվական փաստաթղթերի տրամադրումը բացառապես էլեկտրոնային եղանակով տրամադրելու նպատակով իրավական ակտերում փոփոխություններ իրականացնելու գործընթացն ապահովելու անհրաժեշտությամբ: «Մեկ կանգառ, մեկ պատուհան» արտաքին առեւտրի հարթակի եւ պետական կառավարման մարմինների միջեւ հարթակի ներդրմամբ պայմանավորված՝ հայտատուների կողմից դիմումների ներկայացման եւ թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացը կարող է իրականացվել էլեկտրոնային եղանակով:
Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը՝ ԱԺ սեպտեմբերի 11-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:արտաքին առեւտրի շրջանակում ՀՀ օրենսդրությամբ սահմանված թույլատվական փաստաթղթերի ներկայացման գործընթացը կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով:
Առաջարկվում է լրացում կատարել օրենքի 2.1 հոդվածում, որի արդյունքում՝ արտաքին առեւտրի ոլորտում սահմանափակումների ենթակա ապրանքներ արտահանելու եւ (կամ) ներմուծելու համար ՀՀ կառավարության սահմանած լիազոր մարմնի կողմից լիցենզիաների կամ թույլտվությունների կամ հավաստագրերի տրամադրումը կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով, մասնավորապես, սակագնային քվոտայի շրջանակում ՀՀ ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտայի տրամադրման եւ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 29-րդ հոդվածին համապատասխան ՀՀ կողմից միակողմանի ընդունվող ոչ սակագնային սահմանափակումների կիրառման կարգեր:
Նախագծի ընդունման արդյունքում արտաքին առեւտրի ոլորտում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար կստեղծվեն առավել պարզեցված պայմաններ, քանի որ արտաքին առեւտրի շրջանակում ՀՀ օրենսդրությամբ սահմանված թույլատվական փաստաթղթերի ներկայացման գործընթացը կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով:
–