Դեսպանությունից հայտնում են, որ կարևոր է, որ օգնությունը հիմա տեղ հասնի, դրա համար ձգտում են բացել հումանիտար հասանելիությունը։
Գերմանիան հավելյալ 2 միլիոն եվրո կտրամադրի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին Լեռնային Ղարաբաղում հումանիտար առաքելության նախագծի համար։ Այս մասին հայտնում է Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը։
«Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը շատ լարված է։ Գերմանիան հավելյալ 2 միլիոն եվրո է հատկացնում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ տարածաշրջանում իր կյանքեր փրկող նախագծի համար։ Կարևոր է, որ օգնությունը հիմա տեղ հասնի, դրա համար մենք ձգտում ենք բացել հումանիտար հասանելիությունը»,- գրել է դեսպանությունը X-ի իր էջում։
The humanitarian situation in #NagornoKarabakh is very tense. Germany is therefore providing the @ICRC with additional 2 million euros for its life-saving work in the region. It is important that the aid arrives now, which is why we are committed to open humanitarian access. https://t.co/q5HxIowIJN
— German Embassy Yerevan (@GERinArmenia) September 11, 2023