Ադրբեջանը ՊՆ-ն արդեն հատում է տրամաբանության սահմանները

Տեղեկությունը հայտնում են ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունից։

ԼՂ ՊՆ մամուլի ծսռայությունից հայտնում են, որ Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է իրականացնել հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստությունը՝ արդեն հատելով տրամաբանության սահմանները։

«Ադրբեջանի ՊՆ հրապարակած հերթական ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 11-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում, շան վզին ամրացրել են ինքնաշեն պայթուցիկ սարք և ստիպել են շանն անցնել ադրբեջանական կողմ և իրականացնել «ահաբեկչական» գործողություն, ամբողջությամբ հորինված է և կեղծիք»,- ասված է հաղորդագրության մեջ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print