🎥Կարմիր գետեր Պորտուգալիայի փողոցներում

Տեղի իշխանությունը մտավախություն ունի, որ գինին կհայտնվի Սեպտիմա գետում, և այդ ժամանակ իրավիճակը կարելի է որպես բնապահպանական աղետ գնահատել:

Պորտուգալական Անադիա քաղաքի Destilaria Levira գինու գործարանում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով քաղաքի փողոցները հեղեղվել են գինով։ Տեղական JN պարբերականի փոխանցմամբ՝ գործարանում պայթել են երկու տարա, ինչը հետևանքով մի քանի տոննա հեղուկ է թափվել:

Տեղի իշխանությունը մտավախություն ունի, որ գինին կհայտնվի Սեպտիմա գետում, և այդ ժամանակ իրավիճակը կարելի է որպես բնապահպանական աղետ գնահատել:

Անադիայի փողոցների մաքրման համար միջոցներ է հատկացրել ընկերությունը, որի ձեռնարկությունում տեղի է ունեցել վթարը:

Առայժմ քաղաքին և գործարանին հասցված տնտեսական վնասը չի հաշվարկվել, սակայն վթարի հետևանքով ընկերության լուրջ ծախսերը մտահոգում են իշխանությանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print