Փաշինյանն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Կողմերը նշել են, որ շարունակելու են դիվանագիտական ջանքերն այս ուղղությամբ:

Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից։

Զրուցակիցներն անդրադաձել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային հարցերի:

Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարներն ընդգծել են, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ձեռքբերումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը:

Կողմերը նշել են, որ շարունակելու են դիվանագիտական ջանքերն այս ուղղությամբ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print