Հայաստան-Խորվաթիա խաղը կկայանա այսօր:
Առաջին հայկական ճակատը կամ, ինչպես ավելի հայտնի է, ՖԱՖ–ը (First Armenian Front) Հայաստան-Խորվաթիա ֆուտբոլային հանդիպումից առաջ երթ է անցկացնում Երևանում, հայտնում է Sputnik Արմենիան։
ՖԱՖ–ի ադամները գունավոր ծխագլաններով ու թմբուկների հնչյունների ներքո վանկարկում են. «Հայեր»։
Հավաքականի երկրպագուները շարժվում են դեպի Հանրապետական մարզադաշտ, որտեղ ժամը 20։00–ին կկայանա Եվրո-2024-ի ընտրական փուլի 6-րդ տուրի Խորվաթիայի դեմ հանդիպումը։
Ավելի վաղ՝ 5-րդ տուրում, Թուրքիա-Հայաստան խաղն ավարտվել է 1։1 հաշվով, իսկ Խորվաթիան 5:0 հաշվով հաղթել էր Լատվիային։
D խմբում 10 միավորով առաջին տեղում է Թուրքիայի հավաքականը, որն անցկացրել է 5 հանդիպում։ Երկրորդ տեղում Խորվաթիայի հավաքականն է 7 միավորով։ Հայաստանի հավաքականը 4 խաղից հետո 7 միավորով երրորդ տեղում է։ Լատվիան 0 միավորով եզրափակում է ցանկը։