Հայ ձեռներեցների համար առաջին վեբինարը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին, ժամը՝ 12։00-ին։
Wildberries-ը մեկնարկում է անվճար վերապատրաստման ծրագրեր տեղական բիզնեսի ներկայացուցիչների համար:
Ընկերությունից հայտնում են, որ այն թույլ կտա ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ հարթակում վաճառք սկսելու եւ իրենց բիզնեսը ծավալելու համար ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։
Ռուս-հայկական գործարար խորհրդի հովանու ներքո տեղական ձեռներեցության աջակցման ծրագրի շրջանակում Wildberries-ի փորձագետները նախատեսում են շաբաթական վերապատրաստման վեբինարներ անցկացնել առցանց բիզնեսը զարգացման վերաբերյալ:
Հայ ձեռներեցների համար առաջին վեբինարը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին, ժամը՝ 12։00-ին։ Փորձագետները կպատմեն, թե ինչպես սկսել առցանց վաճառք, ընտրել բիզնես մոդել, ինչպես գրանցվել հարթակում, նաև կիրառել հարթակում առաջխաղացման գործիքները:
Վեբինարի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը կհրապարակվի տելեգրամյան t.me/WB_Armenia հայ վաճառողների եւ t.me/globalwb պաշտոնական ալիքներում։
Wildberries-ը նաև կլոր սեղան կանցկացնի բիզնեսի ներկայացուցիչների համար․ մասնագետները կպատասխանեն ձեռներեցներին հուզող հարցերին, նաև աջակցություն կցուցաբերեն առցանց վաճառքը զարգացնելու հարցում։
Ընկերությունից հայտնել են, որ այսօր Հայաստանում ավելի քան 2 000 ձեռներեցներ իրենց արտադրանքը վաճառում են Wildberries միջոցով։
«Տեղական արտադրության արտադրանքը գնալով ավելի պահանջված է դառնում հարթակում: Այսպես, այս տարվա օգոստոսին Հայաստանում արտադրված ապրանքների վաճառքը կազմել է 4,5 մլրդ դրամ»,- ասվում է հաղորդագրության մեջ: