Հայաստանն իր հարկի տակ պարտություն կրեց 0-1 հաշվով։
Ֆուտբոլի Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականն իր հարկի տակ ընդունեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականին։ Հայաստանի թիմը պարտվեց 0:1 հաշվով։
14-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց գերմանական «Հոֆենհայմի» 32-ամյա հարձակվող Անդրեյ Կրամարիչը, որն աչքի ընկավ անկյունայինից հետո։ Գոլը գրանցվեց VAR-ի կիրառումից հետո։
Առաջին խաղակեսի վերջնամասում խաղադաշտի վրա դրոնով սավառնեց Արցախի դրոշը։ Հանդիպումը մի քանի րոպե ընդհատվեց։
D խմբում Խորվաթիան 4 խաղից հետո 10 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի 5 հանդիպում անցկացրած Թուրքիան, որը երկրորդն է։ Հայաստանի թիմը 5 խաղում վաստակել է 7 միավոր եւ երրորդն է։