Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Սեպտեմբերի 12-ին, ժամը 00:03-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 94-րդ կմ-ին «Ford» մակնիշի (վարորդ՝ Հ. Մ.) ավտոմեքենան բախվել է «ZIL» մակնիշի (վարորդ՝ Ա. Խ.) ավտոմեքենայով քարշակվող ավտոմեքենային․ «Ford» մակնիշի ավտոմեքենայի ուղևորն արգելափակվել է ավտոմեքենայում։
Փրկարարները հոսանքազրկել են «Ford» մակնիշի ավտոմեքենան, դուրս բերել ուղևոր Ն․ Դ․-ին (ծնված 1969 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։
–