Վարչապետը կսահմանի օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահներից պաշտոնատար անձանց, նրանց ընտանիքի անդամների օգտվելու կարգը

Գործընթացը պատշաճ մակարդակով եւ օպերատիվ կազմակերպելու նպատակով անհրաժեշտ է օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից պաշտոնատար անձանց եւ պատվիրակությունների օգտվելու կարգի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորել իրավական ակտով։

«Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահներից պաշտոնատար անձանց եւ պաշտոնական պատվիրակությունների օգտվելու կարգի մասին» ՆԿ-95-Ն կարգադրությունը 2018 թվականի ապրիլի 9-ի որոշումով ուժը կորցրած է ճանաչվել ու մինչ օրս որեւէ իրավական ակտով կարգավորված չէ: Գործընթացը պատշաճ մակարդակով եւ օպերատիվ կազմակերպելու նպատակով անհրաժեշտ է օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից պաշտոնատար անձանց եւ պատվիրակությունների օգտվելու կարգի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորել իրավական ակտով, որը, սակայն, ներկա փուլում հնարավոր չէ իրականացնել՝ օրենքում համապատասխան լիազորող նորմի բացակայությամբ պայմանավորված. այս մասին սեպտեմբերի 12-ին կայացած ԱԺ հերթական նիստի ընթացքում ասել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ զեկուցողի՝ վերը նշվածը կարգավորելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 7.9-րդ հոդվածը լրացնել 4-րդ եւ 5-րդ մասերով՝ սահմանելով, որ Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահներից պաշտոնատար անձանց, նրանց ընտանիքի անդամների եւ օտարերկրյա պաշտոնական պատվիրակությունների օգտվելու կարգը կսահմանվի ՀՀ վարչապետի որոշմամբ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print