Լիբիայի Ազգային միասնության կառավարության վարչապետ Աբդուլհամիդ Դիբեբեն եռօրյա սուգ է հայտարարել։
Լիբիայի արևելքում «Դանիել» փոթորկի հետևանքով առաջացած ջրհեղեղներից գրանցված զոհերի թիվը գերազանցել է 3000-ը, հայտարարել է Սիրտի կառավարության առողջապահության նախարար Օսման Աբդուլ Ջալիլը։
Փոթորիկը հորդառատ անձրևների և հեղեղումների պատճառ է դարձել Լիբիայի արևելյան մի շարք քաղաքներում, սակայն ամենից շատ տուժել է Դերնան, որտեղ ջուրը ճեղքել է ամբարտակները և սրբել-տարել ամբողջական թաղամասեր, հայտնում է AP-ն։
Միջազգային Կարմիր Խաչի գնահատմամբ՝ մոտ 10 հազար մարդ դեռևս անհետ կորած է համարվում։
Լիբիայի Ազգային միասնության կառավարության վարչապետ Աբդուլհամիդ Դիբեբեն եռօրյա սուգ է հայտարարել։
–