Հայր և որդի Սմբատյաններն ազատ են արձակվել

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և նրա հայրը՝ Իսրայելում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը, 100-ական մլն դրամ գրավի դիմաց ազատ են արձակվել: Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների հիման վրա հսկող դատախազը որոշում է կայացրել դատարանի կողմից ընտրված խափանման միջոցը փոխելու և Սերգեյ Սմբատյանի նկատմամբ գրավ կիրառելու մասին: Սերգեյ Սմբատյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի խարդախության, իսկ հայրը՝ այն կազմակերպելու համար:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print