Քննարկվել է տարածաշրջանում ձևավորված ռազմաքաղաքական իրադրությունը

ԼՂ նախագահը խորհրդակցություն է անցկացրել ուժային կառույցների ղեկավար կազմի հետ
Սեպտեմբերի 12-ին ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանն այցելել է պաշտպանության նախարարություն և ծառայողական խորհրդակցություն է անցկացրել հանրապետության ուժային կառույցների ղեկավար կազմի հետ։

«Խորհրդակցության ընթացքում քննարկվել է տարածաշրջանում ձևավորված ռազմաքաղաքական իրադրությունը։ Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի ԶՈՒ կողմից սեպտեմբերի 5-ից առայսօր իրականացվող տեղաշարժերին և կուտակումներին։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հումանիտար ճգնաժամի պայմաններում և իրադրության հնարավոր զարգացումների դեպքում խաղաղ բնակչության անվտանգության ապահովման հարցերին, ինչպես նաև առկա իրավիճակում հանրապետության պաշտպանական գերատեսչության խնդիրներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print