Մեզ համար անընդունելի է Ադրբեջանից ցանկացած բան։
«Իրավունք» թերթը գրում է․ «Անդրադառնալով Աղդամից եկած ռուսական հումանիտար օգնության մուտքի թույլտվությանը, Արցախի նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանն այս կարծիքը հայտնեց․
– Մեզ համար անընդունելի է Ադրբեջանից ցանկացած բան։ Ինչ վերաբերում է ռուսական Կարմիր Խաչի մեքենաների մուտքի թույլտվությանը Ակնայի կողմից, որոշումը կայացվել է լուրջ քննարկումների արդյունքում՝ հաշվի առնելով, որ որոշակի դրական լիցքեր կարող է հաղորդել։ Կրկին շեշտեմ, որ արցախահայության տեսլականը միանշանակ է ու շատ հստակ՝ Արցախը ոչ մի դեպքում Ադրբեջանի կազմում չի կարող լինել, ու ադրբեջանական որևէ ապրանք չպիտի մտնի այստեղ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
–