Փհենյանն աջակցում է Մոսկվայի բոլոր որոշումներին։
«Վոստոչնի» տիեզերակայանում սկսվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի բանակցությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
«Մենք, իհարկե, պետք է խոսենք տնտեսական փոխգործակցության, հումանիտար հարցերի, տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին», – ասել է Ռուսաստանի ղեկավարը՝ բացելով հանդիպումը։
ԿԺԴՀ-ի ղեկավարն իր հերթին վստահեցրել է Պուտինին, որ Փհենյանն աջակցում է Մոսկվայի բոլոր որոշումներին և պատրաստ է հետագայում էլ զարգացնել երկկողմ հարաբերությունները։ Նա հույս է հայտնել, որ երկու երկրները միշտ միասին կպայքարեն իմպերիալիզմի դեմ։
–