Մենք չենք ընդունի սահմանների որևէ փոփոխություն։
Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին բացառել է Կովկասում պատերազմի բռնկման հավանականությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության աճի մտահոգության ֆոնին։ Այս մասին գրում է Tasnim գործակալությունը։
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարարն անդրադարձել է Կովկասում զարգացումների շուրջ մտահոգություններին․ «Մենք կարծում ենք, որ տարածաշրջանում պատերազմ չի սկսվի։ Մենք չենք ընդունի սահմանների որևէ փոփոխություն։ Այն գործընթացը, որը մենք տեսնում ենք, ցույց է տալիս, որ հատուկ իրադարձություն տեղի չի ունենա»,- ասել է Իրանի պաշտպանության նախարարը։