Վանաձորում 15 քրեական հեղինակություն է բերման ենթարկվել. Shamshyan.com (տեսանյութ)

Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության կողմից Վանաձորում իրականացված մեծ թվով քրեական հեղինակությունների ու քրեական ենթամշակույթ կրողների հայտնաբերման շնորհիվ հայտնաբերվել են նաև զենք-զինամթերք, թմրամիջոցներ, գաղտնի փականով դանակներ և այլ կասկածելի իրեր։

Ոստիկանության Բազումի և Տարոնի բաժիններ են տեղափոխվել Լոռու մարզի բնակիչներ 43-ամյա Հովիկ Փիլոյանը, 33-ամյա Գոռ Օհանյանը, 38-ամյա Աղասի Թաթուլյանը, 30-ամյա Գևորգ Ասատրյանը, 28-ամյա Դավիթ Աթաբեկյանը, 29-ամյա Արթուր Աթաբեկյանը, 30-ամյա Արտուշ Գևորգյանը, 43-ամյա Կարեն Հովհաննիսյանը, 28-ամյա Մելքոն Չավուշյանը, 23-ամյա Վրեժ Աֆիցերյանը, 42-ամյա Արթուր Ավետիսյանը, 39-ամյա Վիլիամ Դանիելյանը, 30-ամյա Ալբերտ Սարգսյանը, 32-ամյա Արմեն Գրիգորյանն ու 21-ամյա Արման Դավոյանը։

Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից մի քանիսը ունեն մականուններ` «Սաբուլիչ», «Խոլոստոյ Կարեն», «Քոլագիրանցի Արտյոմիկ», «Նեգրի Հովո», «Ցեց», «Թիթեռ», «Տիզ», «Մորեխիկ», «Տառական»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print