🎥Կվերագործարկվի Գորիսի օդանավակայանը

Գորիս օդակայանի գործարկման ուղղությամբ այժմ տեխնիկական և ֆինանսական գնահատման գործընթաց է իրականացվում։

Գորիս օդակայանի գործարկման նպատակով որոշակի աշխատանքներ իրականացվել են։ Այս մասին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ տեղեկացրեց տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը։

Նախարարն ընդգծեց՝ աշխատանքային խումբ է գործուղվել Սյունիք, նախանշվել են անելիքները, մասնավորապես պետք է կարգի բերվի թռիչքուղին և ենթակառուցվածքները։

Սանոսյանի փոխանցմամբ՝ Գորիս օդակայանի գործարկման ուղղությամբ այժմ տեխնիկական և ֆինանսական գնահատման գործընթաց է իրականացվում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print