🎥Հայաստանը դեմ չէ, որ իր տարածքով գազամուղեր, նավթամուղեր անցնեն. Փաշինյան

Փաշինյանը նաև հիշեցրեց, որ կառավարության օրակարգում շրջանառվում է մի նախագիծ, որով Ադրեբջան-Հայաստան սահմանին երեք անցակետ կբացվի։

Հայաստանը դեմ չէ ոչ Հորադիս-Մեղրի-Օրդուբադ-Երասխ երկաթուղու գործարկմանը, ոչ ՀՀ տարածքով գազամուղերի ու նավթամուղերի բացմանը, ոչ էլ առհասարակ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։ Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հայտարարությանը։

Հիշեցնենք՝ թուրք նախարարը հայտարարել էր՝ առաջիկա ամիսներին կմեկնարկեն «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքները։

«Արդյոք դե՞մ ենք, որ ՀՀ տարածքով անցնեն գազամուղեր, նավթամուղեր, ոչ դեմ չենք, շահագորգռված ենք այդ ծրագրերով, բայց այս ծրագրերը պիտի տեղի ունենան ՀՀ ինքնիշխանության ու իրավազորության սահմաններում։ Մեզ համար անընդունելի է ՀՀ ինքնիշխանությունն ու իրավազորությունը կասկածի տակ դնող որևէ հայտարարություն, դա կարմիր գիծ է»,- խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետը։

Փաշինյանը նաև հիշեցրեց, որ կառավարության օրակարգում շրջանառվում է մի նախագիծ, որով Ադրեբջան-Հայաստան սահմանին երեք անցակետ կբացվի․ «Ուզու՞մ են ճանապարհ, մենք էլ ենք ուզում ճանապարհ ու մենք պատրաստ ենք բացել այդ ճանապարհը ՀՀ Սահմանադրության, օրենսդրության շրջնակներում»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print