Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ

Հասանովն ու Բաղերին քննարկել են նաև Ադրբեջանի և Իրանի միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները։

Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Մոհամեդ Հոսեյն Բաղերիի հետ։ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի և անվտանգության հարցերի շուրջ։

«Բաղերին ընդգծել է, որ որոշ ուժերի կողմից տարածված կեղծ տեղեկատվությունը, թե Իրանը կենդանի ուժ և զինտեխնիկա է կուտակում Ադրբեջանի հետ սահմանին և տարբեր զորավարժություններ անցկացնում, անհիմն են։ Նա նշել է, որ նման տեղեկատվության տարածումը նպատակ ունի վնասել  երկրների միջև գոյություն ունեցող բարեկամությանը և բարիդրացիական հարաբերություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանական գերատեսչությունից հայտնում են , որ Հասանովն ու Բաղերին քննարկել են նաև Ադրբեջանի և Իրանի միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները։

Հիշեցնենք, որ օրերս Բաքվում էր իրանական Զինված ուժերի պատվիրակությունը՝ գեներալ-մայոր Մուհամեդ Ահադիի գլխավորությամբ։ Տեղի է ունեցել Ադրբեջանի և Իրանի Իսլամական Հանրապետության ԶՈՒ գլխավոր շտաբերի ռազմական համագործակցության համատեղ հանձնաժողովի 3-րդ նիստը։ Իրանական պատվիրակությունը նաև մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր պաշտոնյաների, այդ թվում՝ Զաքիր Հասանովի հետ։



Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print