🎥Եգիպտոսում շնաձուկը կրկին հարձակվել է կնոջ վրա

Տուժածը շտապ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ անդամահատվել է։

Եգիպտոսում շնաձկան հարձակման հերթական դեպքն է գրանցվել, տուժել է եգիպտուհի: Նշվում է, որ դեպքից հետո Դահաբի լողափերից մեկը, որտեղ եղել է դեպքը, փակվել է:

Գիշատիչ շնաձուկը հարձակվել է նրա վրա՝ լուրջ վնասելով նրա ձեռքին։  Տուժածը շտապ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վնասվածքների ծանրության պատճառով անդամահատվել է։

Չնայած փրկարարների՝ շնաձկանը եռաժանի միջոցով հետ պահելու փորձերին, նրանց ջանքերն անհաջող էին։ Հարձակումից հետո իշխանությունները անհապաղ միջոցներ են ձեռնարկել՝ ապահովելու լողափի մյուս այցելուների անվտանգությունը: Շրջակա լողափերը երեք օրով փակվել են որպես նախազգուշական միջոց։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print