Իրադրությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված. Ն.Փաշինյան

Այս մասին Կառավարության՝ սեպտեմբերի 14-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Իրադրությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված: Ադրբեջանը շարունակում է իր զորքերի տեղաշարժերը Հայաստանի հետ պետական սահմանի և ԼՂ-ի հետ շփման գծի երկայնքով: Այս մասին Կառավարության՝ սեպտեմբերի 14-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ հումանիտար իրավիճակը ԼՂ-ում ծայրահեղ ծանր է:

«Նախորդ օրը Ասկերանով մուտք գործած ռուսական հումանիտար բեռը չի կարող իրավիճակի վրա որևէ տեսանելի ազդեցություն ունենալ: Հայաստանի և Ֆրանսիայի ուղարկած հումանիտար բեռների մի մասը՝ 22 բեռնատարով, Լաչինի միջանցքից ոչ հեռու՝ Կոռնիձորի մոտ, շարունակում են ԼՂ մուտքի հնարավորության սպասել: Բեռների մեկ ուրիշ՝ ավելի մեծ քանակություն գտնվում է մերձակա հատվածում:

Միջազգային հանրությունը շարունակում է իր կոչերը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը վերացնելու մասին: Ձեռնարկվում են բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերը հումանիտար բեռների մուտքը ԼՂ և հետագա մատակարարումներն ապահովելու համար»,- ասաց նա:

Վարչապետն ընդգծեց, որ այս բանակցություններում և քննարկումներում լիարժեք ներգրավված են ԼՂ ներկայացուցիչները:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print