Մինչև տարեվերջ կավարտվեն մնջախաղի թատրոնի շենքի վերակառուցման աշխատանքները.ԿԳՄՍ նախարար

Այս մասին նախարարը հայտնեց կառավարության նիստի ժամանակ։

Կառավարությունը վերաբաշխում կատարեց ԿԳՄՍ նախարարությանը հատկացված բյուջեում և 3 մլրդ 134 մլն 615 հազար դրամ հատկացրեց 2023 թ. ավարտվող շինարարական ծրագրերի համար:

Զեկուցող, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց՝ ներկայացված նախագծով նախատեսվում է ԿԳՄՍՆ-ին 2023 թ. պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների միջև կատարել վերաբաշխում 3 մլրդ 134 միլիոն 615 հազար դրամ գումարի չափով:

«Վերաբաշխման նպատակն է ապահովել անհրաժեշտ հատկացումները 2023 թ. ավարտվող շինարարական ծրագրերի համար: Ինչպես գիտեք, մեր մեծածավալ ծրագրերից 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շենքային պայմանների ապահովման ծրագրերի շրջանակներում մի շարք ծրագրեր ունենք մոդուլային դպրոցների և մանկապարտեզների հետ կապված: 

Նախարարը տեղեկացրեց՝ մինչև տարեվերջ կավարտվեն նաև 2019-ին մեկնարկած Երևանի մնջախաղի թատրոնի շենքի վերակառուցման աշխատանքները:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print