Քննարկվել է Իրաքում կայանալիք տնտեսական միջոցառումներին հայաստանյան ընկերությունների մասնակցության հնարավորությունը

Բանկին Րիկանիի հետ քննարկվել են քաղաքաշինության և հարակից ոլորտներում համագործակցության և ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Իրաք կատարած այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպումներ է ունեցել նաև ԻՀ բնակեցման, քաղաքաշինության և տարածքային կառավարման նախարար Բանկին Րիկանիի, ինչպես նաև ԻՀ առևտրի նախարար Ասեր Դաուդ Սալման Ալ-Ղուրեյրիի հետ։

Բանկին Րիկանիի հետ քննարկվել են քաղաքաշինության և հարակից ոլորտներում համագործակցության և ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Ասեր Դաուդ Սալման Ալ-Ղուրեյրիի հետ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը, առևտրաշրջանառության ընդլայնմանը և ներդրումների խթանմանը վերաբերող մի շարք հարցերի։

Քննարկվել է նաև Իրաքում կայանալիք տնտեսական միջոցառումներին հայաստանյան ընկերությունների մասնակցության հնարավորությունը։

Երկուստեք կարևորվել է նիստի արձանագրությամբ ամրագրված պայմանավորվածությունների իրականացման ապահովումը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print