ՀՀ թոշակառուների 20-25 տոկոսն արդեն միացել է համակարգին։
ՀՀ–ում կենսաթոշակառուները 2023 թվականի օգոստոսին 5 մլրդ 500 հազար դրամի անկանխիկ առևտուր են արել։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կառավարության նիստում տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Այս պահին կենսաթոշակային քարտով անկանխիկ առևտուր է անում ընդհանուր առմամբ 141 հազար անձ։ Անկանխիկ առևտրի հետվճարների ծավալը միայն օգոստոսին կազմել է 419 մլն դրամ։
Նախարարի խոսքով` ՀՀ թոշակառուների 20-25 տոկոսն արդեն միացել է համակարգին։
–