Մոսկվայում ԱՄՆ դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը  ԱՄՆ դեսպանատան առաջին քարտուղար Ջեֆրի Սիլինիին և դեսպանատան երկրորդ քարտուղար Դևիդ Բերնշտեյնիին «անցանկալի անձ» է հայտարարել։

Ռուսաստանը «անցանկալի անձ» է հայտարարել ԱՄՆ դեսպանատան երկու աշխատակցի։ Այս մասին սեպտեմբերի 14-ին հաղորդվում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կայքում։

Գերատեսչությունը նշել է, որ ՌԴ ԱԳՆ է հրավիրվել Մոսկվայում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավար Լին Թրեյսին. վերջինիս կոշտ դեմարշ է հայտարարվել և պաշտոնական նոտա է հանձնվել, որում ասվում է, որ ԱՄՆ դեսպանատան առաջին քարտուղար Ջեֆրի Սիլինի և դեսպանատան երկրորդ քարտուղար Դևիդ Բերնշտեյնի գործողություններն անհամատեղելի են դիվանագիտական կարգավիճակի հետ։

Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ-ն, Սիլինն ու Բերնշտեյնն անօրինական գործունեություն են ծավալել՝ կապ պահպանելով այլ պետության հետ գաղտնի համագործակցության համար մեղադրվող ՌԴ քաղաքացու հետ:

«ԱՄՆ դեսպանը տեղեկացվել է, որ Ջեֆրի Սիլինը և Դեյվիդ Բերնշտեյնը յոթ օրվա ընթացքում պետք է լքեն Ռուսաստանի տարածքը՝ «անցանկալի անձ» կարգավիճակով»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print