Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա
Սեպտեմբերի 15-ին, 19-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 16-18-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։
Քամին՝ արևմտյան, 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևանում՝ Սեպտեմբերի 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։