Մարտունու շրջանում հրաձգության հետևանքով վիրավոր կա․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում հայկական և ադրբեջանական կողմերի հետ։ 

Արցախում՝ Մարտակերտի և Մարտունու շրջաններում հրադադարի ռեժիմի խախտումների մասին է փաստում ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրվել, Մարտակերտի շրջանում տուժածներ չկան, Մարտունու շրջանում հրաձգության հետևանքով վիրավորվել է ԼՂ զինկազմավորման մեկ զինծառայող»,- նշված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։

Ըստ հաղորդագրության՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում հայկական և ադրբեջանական կողմերի հետ։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print