Պետքարտուղար Բլինքենը համագործակցել է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարների հետ՝ հստակացնելու համար, որ մենք ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքը անհապաղ բացվի՝ Լեռնային Ղարաբաղում իսկապես սարսափելի հումանիտար իրավիճակը լուծելու համար։
ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լու Բոնոյի՝ տարածաշրջանում գտնվելու վերաբերյալ հարցին, նշել է, որ դեռ հատուկ թարմացումներ չկան.
«Նա շարունակում է զբաղվել ինչպես կարճաժամկետ առաջնահերթությամբ, որը Լաչինի միջանցքի վերաբացումն է, այնպես էլ, իհարկե, մեր երկարաժամկետ առաջնահերթությամբ, որը ես անվանում եմ երկարաժամկետ, բայց մենք իսկապես ցանկանում ենք, որ ընդհանուր հարցի խաղաղ կարգավորումը տեղի ունենա որքան հնարավոր է շուտ»:
Հարցին, թե արդյոք Բոնոն այցելելու է նաև Բաքու, Միլլերը նշել է, որ չի կարող պատասխանել այդ հարցին: Միլլերը հավելել է նաև.
«Մենք ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքը անհապաղ բացվի: Մենք դա հստակ ասել ենք։ Պետքարտուղար Բլինքենը համագործակցել է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարների հետ՝ հստակացնելու համար, որ մենք ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքը անհապաղ բացվի՝ Լեռնային Ղարաբաղում իսկապես սարսափելի հումանիտար իրավիճակը լուծելու համար»։
–